Մատչելիության հղումներ

GRECO-ն հրապարակել է տարեկան զեկույցը․ Հայաստանը մասամբ է իրականացրել հակակոռուպցիոն հանձնարարականները


Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ ​GRECO-ն, հրապարակել է իր տարեկան զեկույցը՝ անդամ 49 երկրների կողմից կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերի մասին:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանը 2016 թվականին հաջողությամբ իրականացրել է GRECO-ի բոլոր հանձնարարականները կոռուպցիայի քրեականացման և քաղաքական ֆինանսավորման թափանցիկության մասին:

Միևնույն ժամանակ նշվում է, որ պատգամավորների շրջանում կոռուպցիան կանխարգելելու ուղղությամբ GRECO-ի որևէ հանձնարարականները մինչև 2016-ի ավարտը կյանքի չի կոչվել:

Բացի այդ, դատավորների շրջանում կոռուպցիան կանխարգելելու վերաբերյալ GRECO-ի հանձնարարականների 43 տոկոսը չի իրականացվել:

GRECO-ն Եվրոպայի խորհրդի կառույցներից մեկն է, որը նպատակի ունի բարելավել անդամ երկրների պայքարը կոռուպցիայի դեմ՝ մոնիթորինգի ենթարկելով նրանց համապատասխանությունը հակակոռուպցիոն չափանիշներին: GRECO-ն օգնում է անդամ երկրներին հայտնաբերել հակակոռուպցիոն քաղաքականության թերությունները՝ առաջարկելով անհրաժեշտ իրավական, ինստիտուցիոնալ և գործնական բարեփոխումներ: Կազմակերպությանն անդամակցում են Եվրոպայի խորհրդի 47 անդամ երկրները, Բելառուսը և Ամերիկայի Միացյալ Նահանգները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG