Իրանի ներքին գործերի նախարարի տեղակալն ասել է, որ անվտանգության ուժերը խորհրդարանի ներսում շրջափակել են հարձակվողներին, որոնք այսօր առավոտյան ներթափանցել են խորհրդարանի շենք:
Ըստ Tasnim լրատվական գործակալության, փոխնախարար Մոհամադ Հոսեյին Զուլֆաղարին հայտնել է, որ կնոջ հագուստներով հարձակվողները խորհրդարան են մտել հիմնական մուտքից ու կրակ բացել: «Հարձակվողներից մեկը կրակոցներից սպանվել է, մյուսը պայթեցրել է իրեն», - ասել է նա:
Իրանական հեռուստաընկերությունը ցույց է տվել խորհրդարան թափանցած զինյալին:
Իրանի պետական լրատվական գործակալությունը հայտնում է, որ այսօր առավոտյան տեղի ունեցած ահաբեկչական երկու հարձակումների արդյունքում 7 մարդ է զոհվել: