Մատչելիության հղումներ

Հայաստանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Սիրիա


Այսօր Սիրիա է առաքվել հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը:

Օգնությունը ներառում է շուրջ 18 տոննա առաջին անհրաժեշտության պարագաներ՝ հիմնականում սննդամթերք:

Ըստ հաղորդագրության, մարդասիրական օգնությունը Սիրիա է ուղարկվել Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռով: Բեռների վրա մակագրված է. - «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից` Սիրիայի եղբայրական ժողովրդին»։

Մարդասիրական օգնությունն ուղեկցելու և տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով Սիրիա են մեկնել Հայաստանի պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG