Մատչելիության հղումներ

Գայանե Սողոմոնյանն ազատվել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնից


Տարոն Մարգարյանը Գայանե Սողոմոնյանին է հանձնում նախագահի կողմից շնորհված պետական բարձր պարգևը, հոկտեմբեր, 2016թ
Տարոն Մարգարյանը Գայանե Սողոմոնյանին է հանձնում նախագահի կողմից շնորհված պետական բարձր պարգևը, հոկտեմբեր, 2016թ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ՝ Գայանե Սողոմոնյանն ազատվել է քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջը:

Նշենք, որ Գայանե Սողոմոնյանը Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի կինն է։ Իշխան Զաքարյանը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարում էր «Ծառուկյան դաշինք»-ի նախընտրական շտաբը, այժմ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG