Մատչելիության հղումներ

ԱՄՆ աջակցությունը վայելող ուժերը Ռաքքայի ազատագրման գործողություններ են սկսել


Սիրիա - «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի ներկայացուցիչ Թալալ Սիլոն հայտարարությամբ է հանդես գալիս Ռաքքային մերձակա Հազիմա գյուղում, 6-ը հունիսի, 2017թ․
Սիրիա - «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի ներկայացուցիչ Թալալ Սիլոն հայտարարությամբ է հանդես գալիս Ռաքքային մերձակա Հազիմա գյուղում, 6-ը հունիսի, 2017թ․

Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող ուժերը հայտարարել են սիրիական Ռաքքա քաղաքն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու գործողությունների մեկնարկին մասին:

Ռաքքան, հիշեցնենք, «Իսլամական պետություն»-ը «խալֆաթի մայրաքաղաք» է հռչակել, այն ծայրահեղական խմբավորման կարևորագույն հենակետն է Սիրիայում:

«Այսօր մենք հայտարարեցինք Ռաքքա քաղաքի ազատագրման մեկնարկի մասին», - հունիսի 6-ին ասել է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի պաշտոնական ներկայացուցիր Թալալ Սիլոն:

Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» կազմակերպության իրավապաշտպանների փոխանցմամբ՝ քրդերի և արաբների կոալիցիոն ուժերը այսօր վաղ առավոտից ծանր մարտեր են մղում Ռաքքայի արևելյան և հյուսիսային շրջաններում:

Ռաքքայի վրա հարձակումը տեղի է ունենում Մոսուլ քաղաքն ամբողջությամբ ազատագրելու մասին Իրաքի կառավարական ուժերի հայտարարության ֆոնին: Մոսուլը «Իսլամական պետության» զինյալների ամենախոշոր հենակետն էր Իրաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG