Այսօր Վրաստանում մեկնարկել են «Կովկասյան արծիվ» անվանումը կրող եռակողմ զորավարժությունները, որոնց մասնակցում են Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները:
Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ զորավարժություններին մասնակցելու են երեք պետությունների զինված ուժերը ներկայացնող մեկական դասակ, ինչպես նաև երկու ուղղաթիռ և մեկ տրանսպորտային օդանավ:
2009 թվականից ի վեր սա թվով երրորդ եռակողմ զորավարժությունն է: Նախորդ երկուսն անցկացվել են Թուրքիայի տարածքում: