Մայիսի 29-ին Թբիլիսիում առևանգված և հետագայում Բաքվի բանտում հայտնված ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի կինը` Լեյլա Մուստաֆաևան, կտրականապես մերժել է պաշտոնական Թբիլիսիի` Վրաստանի քաղաքացիություն ստանալու առաջարկը:
Նման նախաձեռնությամբ հանդես էր եկել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին ուղղված նամակում նա առաջարկել էր․ - «Ելնելով ստեղծվալ իրավիճակից` բացառության կարգով Աֆղան Մուխթարլիի կնոջն ու երեխաներին վրացական քաղաքացիություն տրամադրել` արագացված ընթացակարգերի կիրառմամբ»:
Ադրբեջանցի լրագրողի կինը, սակայն, հայտարարել է, որ այդ տարբերակն իր համար անընդունելի է:
«Վրացական իշխանությունները փորձում են այս ողջ պատմությունը վերածել բեմադրված շոույի», - լրագորղների հետ զրույցում հայտարարել է Լեյլա Մուստաֆաևան: