«Ֆրանս Պրես»-ի փոխանցմամբ, երեկ Չեմպիոնների լիգայի եզրաֆակիչ խաղի ընթացքում Թուրինի Սան-Կարլո հրապարակում տեղի ունեցած հրմշտոցից «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի երկրպագուներ են տուժել։
Աղբյուրը նշում է, որ հրապարակում մոտ 20 հազար երկրպագու էր հավաքվել խաղին հետևելու համար։ «Ռեալ»-ի երրորդ գոլից հետո նրանք սկսել են արագ հեռանալ հրապարակից, առաջացած հրմշտոցից 1000 մարդ է տուժել։
Football Italia-ի փոխանցմամբ, 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է, այդ թվում՝ 4-ամյա երեխայի։
Դեռևս չի հստակեցվում, թե որն է եղել հրմշտոցի առաջացման ստույգ պատճառը։ Որոշ տվյալներով՝ անհայտ անձը ամբոխի մեջ ճայթուկ է պայթեցրել, որն էլ եղել է խուճապի առաջացման պատճառը։
Հիշեցնենք, երեկ Քարդիֆֆում «Յուվենտուս»-ը 1։4 հաշվող պարտվեց «Ռեալ»-ին։