Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանությունը ճշտում է գիշերը Լոնդոնում տեղի ունեցած հարձակումների հետևանքով տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների առկայությունը։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Լոնդոնի ոստիկանությունը հաղորդեց Լոնդոնի երեք տարբեր վայրերում իրականացված հարձակումների մասին։
Նախ հաղորդվեց, որ փոքր բեռնատար մեքենան վրաերթի է ենթարկել Լոնդոնի կամրջով անցնող հետիոտներին: Ավելի ուշ հաղորդվեց քաղաքի կենտրոնում գտնվող Բորրու Մարքեթում իրականացված դանակահարությունների մասին, ոստիկանությունը նաև հայտարարեց, թե զբաղվում է Վոքսհոլում արձանագրված միջադեպով`առանց հավելյալ մանրամասների:
Նշենք, որ ավելի ուշ ոստիկանությունը Լոնդոնի կամրջի և Բորրու Մարքեթի միջադեպերը ահաբեկչություն որակեց։
Ըստ BBC-ի, հարձակումների զոհերի թիվը հասել է 6-ի, կա 48 վիրավոր։