«Միացյալ Նահանգները միանշանակորեն պաշտպանում են Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը` միջազգայնորեն ճանաչված սահմաններում», - նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին ուղղված շնորհավորական նամակում, որը նվիրված էր Վրաստանում մայիսի 26-ին նշված Անկախության տոնին:
Թրամփի նամակի տեքստը այսօր հրապարակել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Միացյալ Նահանգների նախագահը այդ նամակում նաև նշել է․ - «Անկախության վերականգնումից հետո Վրաստանըժողովրդավարության ասպարեզում դարձավ տարածաշրջանի առաջատարը և իր ավանդն ունի գլոբալ անվտանգության պահպանման գործում»: