Մատչելիության հղումներ

Պուտինը չի բացառել, որ ամերիկյան հաքերներն են «մեղքը բարդել» Ռուսաստանի վրա


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 2-ին հրապարակված հարցազրույցում հայտարարել է, որ հերքել է ամերիկյան հատուկ ծառայությունների հայտարարությունները և հայտարարել, թե հաքերները, որոնք փորձել են ազդել ամերիկյան նախագահական ընտրությունների ընթացքի վրա, կարող էին գտնվել աշխարհի ցանկացած կետում:

«Հաքերները կարող են լինել ցանկացած տեղում: Նրանք կարող են լինել Ռուսաստանում, Ասիայում․․․ անգամ Ամերիկայում, Լատինական Ամերիկայում», - NBC News-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահը: - «Նրանք, ի դեպ, կարող էին լինել ամերիկացի հաքերներ՝ Միացյալ Նահանգներում, ովքեր հմտորեն և պրոֆեսիոնալ կերպով մեղքը բարդել են Ռուսաստանի վրա: Որոշ հաշվարկներով՝ այս տեղեկատվության հրապարակումը նրանց ձեռնտու էր, դրա համար էլ հրապարակել են՝ տալով Ռուսաստանի անունը: Կարո՞ղ եք նման բան պատկերացնել: Ես՝ կարող եմ», - հավելել է Պուտինը։

Ամերիկյան հետախուզական գործակալությունները հայտարարել են, որ հենց Պուտինն է հրամայել հաքերային հարձակում կատարել ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության սերվերների վրա և հրապարակել էլեկտրոնային նամակագրությունը, որը որոշակի ազդեցություն ունեցավ նախընտրական քարոզարշավի վրա, իսկ ընտրություններում հաղթեց հանրապետական Դոնալդ Թրամփը, ով խոստանում էր ընտրվելու դեպքում բարելավել կապերը Մոկսվայի հետ:

XS
SM
MD
LG