Մատչելիության հղումներ

Ենթասպա Մելիք Խաչատրյանի մահվան փաստով քրգործը՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով


Պայմանագրային զինծառայող Մելիք Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք՝ երեկ ժամը 15:30-ի սահմաններում Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի պահեստում հայտնաբերվել է 36-ամյա ենթասպա Մելիք Խաչատրյանը՝ կախված վիճակում: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նամակ։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Խաչատրյանի ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու» համար սահմանված է ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG