Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կոչ է արել Գերագույն դատարանին անհապաղ վերականգնել ժամանակավոր սահմանափակումները վեց մահմեդական երկրների քաղաքացիների ԱՄՆ մուտքի նկատմամբ՝ պնդելով, որ դա ավելի ապահով կլինի Միացյալ Նահանգների համար։
Իրանի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի ու Եմենի նկատմամբ միգրացիոն սահմանափակումների հրամանագիրը Թրամփը ստորագրել էր մարտի սկզբին, սակայն այն, ինչպես և նախորդ՝ հունվարի վերջին ստորագրված հրամանագիրը, որով այդ երկրների թվում ընդգրկված էր նաև Իրաքը, արգելափակվել է նահանգային դատարանի կողմից անորոշ ժամկետով՝ խտրական համարվելով:
Կառավարությունը երկու հրատապ հայտարարություն է ներկայացրել՝ խնդրելով չեղյալ համարել այդ վճիռները:
Վարչակազմի խնդրանքը բավարարելու համար պահանջվում է Գերագույն դատարանի 9 դատավորներից առնվազն 5-ի համաձայնությունը: