Մատչելիության հղումներ

Թրամփը այսօր կհայտնի իր որոշումը Փարիզի համաձայնության վերաբերյալ


Իտալիա - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ յոթնյակի գագաթնաժողովի ժամանակ, Տաորմինա, Սիցիլիա, 26-ը մայիսի, 2017թ․
Իտալիա - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ յոթնյակի գագաթնաժողովի ժամանակ, Տաորմինա, Սիցիլիա, 26-ը մայիսի, 2017թ․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր պետք է հայտնի իր որոշումը համաշխարհային կլիմայի պահպանման պայմանագրի վերաբերյալ:

2015 թվականին 195 պետությունների, այդ թվում Միացյալ Նահանգների ստորագրած պայմանագիրը հայտնի է նաև որպես Փարիզի համաձայնություն:

Թրամփը մինչ այդ ասել է, որ Ամերիկան դուրս է գալու պայմանագրից, քանի որ այն հակասում է ամերիկյան արդյունաբերության շահերին: ԱՄՆ-ի դաշնակիցները Սպիտակ տանը հորդորում են չհրաժարվել պայմանագրից:

2016 թվականի նախագահական ընտրարշավի ամիսներին Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է պայմանագիրը և «խաբեություն» է անվանել գլոբալ ջերմացման վտանգը:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG