Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը վերանշանակեց ևս 4 նախարարների


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել ևս չորս նախարարների վերանշանակելու մասին:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած տեղեկատվության համաձայն, Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ Դավիթ Տոնոյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Հրաչյա Ռոստոմյանը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Արմեն Ամիրյանը՝ ՀՀ մշակույթի նախարար, Լևոն Ալթունյանը՝ ՀՀ առողջապահության նախարար։

Այսպիսով 18 նախարարական պորտֆելներից 14-ը արդեն նշանակված են, դեռևս չեն հրապարակվել աշխատանքի և սոցիալական հարցերի, բնապահպանության, կրթության և գիտության, տարածքային կառավարման և զարգացման նախարարների անունները:

Հիշեցնենք՝ մայիսի 25-ին Սերժ Սարգսյանը վերանշանակել էր նախարարների զգալի մասին՝ կատարելով միայն մեկ փոփոխություն՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը նշանակվել էր արդարադատության նախարար՝ այս պաշտոնում փոխարինելով Արփինե Հովհաննիսյանին:

Նույն օրը Ազգային ժողովի փոխնախագահ, Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ իշխող քաղաքական ուժը որոշել է հնարավորություն տալ Կառավարությանը այս կազմով՝ առանց էական փոփոխությունների, Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, շարունակել աշխատանքները:

Առաջիկա օրերին սպասվում է, որ կհրապարակվեն նաև մյուս նախարարների վերանշանակման մասին հրամանագրերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG