Մատչելիության հղումներ

Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է մահացել, կան հարյուրավոր տուժածներ


Ռուսաստան - Մրրիկի տապալած ծառի արմատները բարձրացրել են կայանված ավտոմեքենան, Մոսկվա, 29-ը մայիսի, 2017թ․
Ռուսաստան - Մրրիկի տապալած ծառի արմատները բարձրացրել են կայանված ավտոմեքենան, Մոսկվա, 29-ը մայիսի, 2017թ․

Մոսկվայում հզոր մրրիկի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 11 մարդ է մահացել, 137 հոգի տուժել է, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի մայրաքաղաքի համապատասխան ծառայությունները:

Զոհերի ընտանիքներին 1-ական միլիոն ռուբլի կվճարվի, նշել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսնակը: Փոխհատուցում կստանան նաև վիրավորները:

«Մրրիկը տեղի է ունեցել երեկ ցերեկային ժամերին, այդ պատճառով այսքան շատ մարդ է տուժել», - հայտարարել է քաղաքապետ Սոբյանինը:

30 հազար մարդ Ռուսաստանի երեք մարզերում դեռ մնում է առանց էլեկտրականության, այսօր հայտարարել է Ռուսաստանի Կենտրոնական մարզի արտակարգ իրավիճակների բաժինը:

Երեկ տեղի ունեցած մրրիկը վնասներ է պատճառել Ռուսաստանի կենտրոնական 6 մարզերին՝ Մոսկվայի, Տուլայի, Ռյազանի, Կալուգայի, Տվերի և Վլադիմիրի, հաղորդում են ՏԱՍՍ և «Ինտերֆաքս» գործակալությունները:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG