Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը խոստանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում «հանդես գալ պահանջողի դիրքերից»: Այս մասին Մակրոնը հայտարարել է Մեծ յոթնյակի գագաթնաժողովի ավարտին:
Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների բանակցությունները Վերսալում կմեկնարկեն քիչ անց: Ֆրանսիական աղբյուրների տեղեկություններով՝ դրանց օրակարգային հիմնական թեմաներն են լինելու սիրիական ճգնաժամը և Ուկրաինայում ստեղծված կացությունը: