Մատչելիության հղումներ

Ազնավուրին նվիրված համերգին հանդես կգան օպերային և էստրադային երգիչներ


Շառլ Ազնավուրը ներկա է «Ավրորայի» մրցանակաբաշխությանը, Երևան, 28-ը մայիսի, 2017 թ․
Շառլ Ազնավուրը ներկա է «Ավրորայի» մրցանակաբաշխությանը, Երևան, 28-ը մայիսի, 2017 թ․

Այս երեկո Շառլ Ազնավուրի երկրպագուների համար «Լա բոհեմ» խորագրի ներքո, նրա երգերի հիման վրա, բալետային մի գեղեցիկ ներկայացում է բեմադրելու Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։

Ներկայացման հեղինակն է անվանի պարուսույց, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը: Այսօր տեղի ունենալիք պրեմիերայից հետո «Լա բոհեմը» կներկայացվի նաև հունիսի 4-ին և 17-ին: Իսկ հունիսի 1-ին և 2-ին էլ Շառլ Ազնավուրին նվիրված համերգներ է նախապատրաստել Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ օպերային և էստրադային երգիչների մասնակցությամբ:

Ինչպես «Ազատության» հետ զրույցում շեշտեց նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանը, դրանք յուրահատուկ համերգներ են լինելու: «Առավել ևս իմանալով, որ շանսոնյեն Հայաստանում է գտնվելու, մշակույթի նախարարի հանձնարարությամբ վաղուց ենք նախապատրաստել: Դեռ 3 ամիս առաջ էր նախատեսված, որ իր ծննդյան օրը լինի այս համերգը՝ մայիսի 22-ին, սակայն, իմանալով, որ մաեստրոն այցելելու է Հայաստան՝ մասնակցելու «Ավրորայի» մրցանակաբաշխությանը, խնդրեցինք, որ եթե լինի նրա ներկայությունը, համերգը տեղի ունենա հունիսի 1-ին: Պահանջարկն այնքան մեծ էր, որ նաև ամսի 2-ին համերգ կլինի, բայց՝ արդեն ոչ իր ներկայությամբ»,- ասաց Ռուզան Սիրունյանը:

Հարցին՝ ինչպիսին է լինելու համերգի ձևաչափը, նա պատասխանեց՝ «ընտրել ենք ամենահայտնի [Ազնավուրի] երգերը, կատարումները լինելու են էստրադային և դասական երգիչների դուետներով, տրիոներով, նաև առանձին կատարումներ կլինեն»:

Ազնավուրին նվիրված համերգին հանդես կգան օպերային և էստրադային երգիչներ
please wait

No media source currently available

0:00 0:03:08 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG