Մատչելիության հղումներ

Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մրցանակի դափնեկիր


Թոմ Քաթինա
Թոմ Քաթինա

Այս տարի մարդասիրական «Ավրորա» մրցանակի դափնեկիր դարձավ բժիշկ Թոմ Քաթինան: Նա Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժն է: Վիրաբույժ և կաթոլիկ միսիոներ Քաթինան տարիներ շարունակ Սուդանի պատերազմական Նուբա լեռներում միակ վիրաբույժն է՝ իրականացնելով տարեկան 1000 վիրահատություն և սպասարկելով օրական ավելի քան 400 հիվանդի:

«Ավրորա» մրցանակի դափնեկիրը Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից կստանա 100 հազար ԱՄՆ դոլար պարգև՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաև 1 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:

Անցյալ տարի «Ավրորա» մրցանակին արժանացել էր Մարգարիտ Բարանկիցեն: Նա հիմնել է «Խաղաղության տուն» («Մեյսոն Շալոմ») որբանոցը՝ 1990-ականներին Բուրունդիի, Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում տեղի ունեցող էթնիկ զտումներից երեխաներին փրկելու համար: Կորցնելով իր 7 զավակներին` նա փրկել է ավելի քան 30 հազար երեխայի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG