Մատչելիության հղումներ

ՊԲ պահպանության տեղամասում պայմանագրային զինծառայող է զոհվել


Մայիսի 26-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արմեն Ռաֆիկի Հարությունյանը (ծնվ. 1996թ.), տեղեկացնում է ԼՂ Պաշտպանության նախարության մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին ևս ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Կարեն Արմենի Ավետիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG