Մատչելիության հղումներ

Օբաման ջերմ ընդունելության է արժանացել Գերմանիայում


Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման շատ ջերմ ընդունելության է արժանացել Բեռլինում, որտեղ հրապարակային բանավեճի է մասնակցել կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Երկու առաջնորդները մասնակցել են բողոքական ռեֆորմացիայի 500-ամյակին նվիրված համաժողովի՝ ընդգծելով մարդասիրության ու ահաբեկչության դեմ պայքարի կարևորությունը:

Մի քանի ամսից Գերմանիայում կայանալիք դաշնային ընտրություններից առաջ Օբաման իր աջակցությունն է հայտնել Անգելա Մերկելի քաղաքականությանը փախստականների հարցում:

«Աստծո համար սահմանի այն կողմում կանգնած մանուկը սիրո և կարեկցանքի ոչ պակաս կարիք ունի, քան իմ սեփական երեխան: Մենք չենք կարող տարբերություն դնել նրանց միջև՝ որոշելով ով է ավելի կարևոր, ով է ավելի արժանի ունենալ տանիք, սեր, կրթություն ու հնարավորություն: Մյուս կողմից, մենք պետությունների առաջնորդներ ենք, և պարտավոր ենք պաշտպանել մեր քաղաքացիներին ու երկրի սահմանները: Սակայն, մենք պետք է քայլերը ձեռնարկենք այնպես, որ մեր մարդասիրությունը դրանից չտուժի», - ասել է ԱՄՆ նախկին նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG