Նյու Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեն հորդորում է Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել 30 օրվա ազատազրկման դատապարտված լրագրող Նիջաթ Ամիրասլանովին:
Լրագրողը հայտնի է իր քննադատական հոդվածներով և սոցիալական ցանցերում սուր մեկնաբանություններով:
Երեկ արված հայտարարության մեջ միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Նինա Օգնիանովան նաև կոչ է արել Ադրբեջանին «դադարեցնել լրագրողների նկատմամբ շինծու դատական գործերը»: