Անցած մեկ օրում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հարաբերականորեն հանգիստ է եղել: Այդ մասին «Ազատությանը» հայտնեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը:
Հիշեցնենք, այսօր ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի հերթական դիտարկում է անցկացնելու Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք։