Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովը դատակոչման ծանուցագիր կուղարկի նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին՝ այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվեց համագործակցել հանձնաժողովի հետ և պարզաբանումներ տալ նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի ենթադրյալ միջամտության գործի հետ կապված:
Հանձնաժողովը ցանկանում է, որպեսզի Ֆլինը տեղեկատվություն տա՝ արդյոք Դոնալդ Թրամփի քարոզարշավի հետ որևէ կապ է ունեցել Ռուսաստանը:
Մայքլ Ֆլինը, հիշեցնենք, ԱՄՆ նախագահի խորհրդականի պաշտոնից հրաժարական տվեց փետրվարին, երբ հայտնի դարձավ, որ նա լիարժեք տեղեկատվություն չէր ներկայացրել Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանի հետ հեռախոսազրույցների վերաբերյալ: