Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը Մանչեսթրի ահաբեկչությանը առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալել է 6 մարդու, որոնցից մեկը կին է:
Ավելի վաղ հաղորդվել էր 3 հոգու ձերբակալության մասին:
Հիշեցնենք՝ մայիսի 22-ին Manchester Arena-ում համերգի ժամանակ ահաբեկչական պայթյունի հետևանքով առնվազն 22 մարդ զոհվեց, 59-ը վիրավորվեց: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը:
Հաստատվել է ահաբեկչի ինքնությունը՝ 22-ամյա Սալման Աբեդին՝ Լիբիայից Միացյալ Թագավորություն ներգաղթած ընտանիքից: Ոստիկանությունը ձերբակալել է նաև նրա ավագ եղբորը: