Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Բրյուսել, որտեղ վաղը մասնակցելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:
Ակնկալվում է, որ Թրամփը կոչ է անելու 28 անդամներից բաղկացած ռազմական դաշինքի անդամներին մեծացնել իրենց ռազմական ծախսերը և ավելի մեծ ջանքեր գործադրել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:
Այցի շրջանակներում Թրամփը հանդիպումներ կունենա նաև Եվրոպական Միության կառույցների ղեկավարների հետ: