Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, կառավարության նախաձեռնությամբ մայիսի 30-ին ժամը 11-ին կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այդ մասին հաղորդում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, Հայաստանի կառավարության կառուցվածքի մասին, Քննչական կոմիտեի մասին, Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին, Հեռուստատեսության և ռադիոյի մասին, Պետական տուրքի մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերը: