Մատչելիության հղումներ

Մանչեսթրի ահաբեկչության գործով երեք մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ Սալման Աբեդիի եղբայրը


Մեծ Բրիտանիա - Մանչեսթրում անվտանգության խստացված միջոցառումներ են իրականացվում, 24-ը մայիսի, 2017թ․
Մեծ Բրիտանիա - Մանչեսթրում անվտանգության խստացված միջոցառումներ են իրականացվում, 24-ը մայիսի, 2017թ․

Մեծ Բրիտանիայում երեք մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են Մանչեսթրի համերգասրահում իրականացված ահաբեկչությանն առնչություն ունենալու մեջ:

Այսօր Միացյալ Թագավորության ներքին գործերի նախարար Էմբըր Ռադը BBC-ին ասել է, թե հնարավոր է՝ հարձակվողը միայնակ չի գործել:

Ավելի վաղ ոստիկանությունը հրապարակել էր հարձակվողի ինքնությունը՝ 22-ամյա Սալման Աբեդի, ծնվել է Մանչեսթրում՝ Լիբիայից ներգաղթած ընտանիքում:

Մանչեսթրի համերգասրահում նրա կատարած ահաբեկչական հարձակման արդյունքում 22 մարդ է զոհվել, 59-ը վիրավորվել են: Զոհվածների ու վիրավորների մեջ դեռահասներ և երեխաներ կան: Առողջապահական համակարգի պաշտոնյաներն ասել են, որ վիրավորվածներից 20-ի վիճակը ծանր է:

BBC-ն հաղորդում է, որ ձերբակալությունները կատարվել են Մանչեսթրի հարավում: Ձերբակալվածներից մեկը Սալման Աբեդիի եղբայրն է:

Մայիսի 22-ի երեկոյան Մանչեսթրի համերգասրահում պայթյունն իրականացած Սալման Աբեդին տեղում մահացել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG