Մատչելիության հղումներ

Պեկինը կոչ է անում վերականգնել բանակցությունները Փհենյանի հետ


Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է փորձարկում, 22-ը մայիսի, 2017թ․
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է փորձարկում, 22-ը մայիսի, 2017թ․

Չինաստանը կոչ է անում վերականգնել բանակցությունները Հյուսիսային Կորեայի հետ և մերժում է Միացյալ Նահանգների ու դաշնակիցների կոչերը, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ավելի խիստ պատժամիջոցներ կիրառի Փհենյանի նկատմամբ՝ հրթիռների ու միջուկային փորձարկումների համար:

Չինաստանը Հյուսիսային Կորեայի հիմնական առևտրային գործընկերն է ու դաշնակիցը և վետոյի իրավունք ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ որպես ԱԽ մշտական անդամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG