Մայիսի 23-ին և լույս 24-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1140 կրակոց: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ շարունակելով, որ բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի հարավարևելյան ուղղությամբ կիրառել է նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (14 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (41 արկ):
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, ասված է հաղորդագրությունում: