Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը քիչ առաջ հաղորդել է, որ 23-ամյա մի երիտասարդի է ձերբակալել Մանչեսթրում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների առնչությամբ:
Manchester Arena համերգասրահում երեկ երեկոյան իրականացված պայթյունի հետևանքով առնվազն 22 մարդ է մահացել, այդ թվում՝ երեխաներ, ավելի քան 59-ը՝ վիրավորվել: Պայթյունը որոտացել է ամերիկացի փոփ աստղ Արիանա Գրանդեի համերգի ավարտին:
«Սա անկասկած ահաբեկչական հարձակում էր», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, հավելելով՝ ոստիկանությունը պարզել է նաև մահապարտի ինքնությունը:
Աշխարհի բազմաթիվ երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Հայաստանի նախագահը, ցավակցական հեռագրեր են հղել Մեծ Բրիտանիայի վարչապետին: