Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Հորդանանի Արևմտյան ափին հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետո՝ խոստանալով անել ամեն հնարավորը Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղություն հաստատելու համար:
Պաղեստինի առաջնորդը, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել համագործակցել Միացյալ Նահանգների հետ այդ հարցում, ընդգծելով՝ այս հակամարտությունը կրոնական չէ, հիմնական խնդիրն այստեղ տարածքների ու բնակավայրերի օկուպացիան է:
Ավելի վաղ՝ երեկ, Իսրայելի առաջնորդների հետ հանդիպմանը նախագահ Թրամփը պնդել էր, թե այժմ Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու եզակի հնարավորություն կա:
ԱՄՆ նախագահը Իսրայել է ժամանել երեկ, այսօր նրա այցը ավարտվում է: