Այսօր Բաթումիում հանդիպում են Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները: Կողմերը ռազմական համագործակցության հուշագիր կստորագրեն, որը վերաբերում է էներգառեսուրսների փոխանցման ընթացքում անվտանգության ապահովման հարցերին:
Եռակողմ ձևաչափով այս համագործակցության շրջանակում, որի հիմքը դրվել է 2014 թվականին Նախիջևանում, կողմերը բացի հանդիպումներից ու քննարկումներից նաև համատեղ զորավարժություններ են անցկացնում: Հերթական զորավարժությունները, ըստ պաշտոնական աղբյուրների, տեղի կունենան առաջիկա հունիսին և սեպտեմբերին:
Մինչ Բաթումիի հանդիպումը, պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երեկ հանդիպել է վրաց պաշտոնակից Լևան Իզորիայի հետ:
Մանրամասները տե՛ս այստեղ