Սաուդյան Արաբիայում երկօրյա հագեցած բանակցություններից հետո՝ ժամեր առաջ, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ժամանեց Իսրայել, որտեղ պատրաստվում է հանդիպել թե՛ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, թե՛ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ:
Հաղորդվում է, որ առաջիկա երկու օրերին Սպիտակ տան ղեկավարի օրակարգում է լինելու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և իսրայելա-պաղեստինյան՝ փակուղի մտած բանակցություններն ակտիվացնելու հարցը:
«Նախագահ Թրամփի համոզմամբ՝ այժմ կողմերի միջև խաղաղության գործընթացն առաջ տանելու հնարավորություն կա», - քիչ առաջ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Մանրամասները՝ քիչ անց