Մատչելիության հղումներ

Ռեքս Թիլերսոնը չի բացառել Իրանի արտգործնախարարի հետ խոսելու հավանականությունը


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը երեկ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է ի վերջո խոսել իր իրանցի պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ, թեպետ այսօր նման հանդիպման հարց օրակարգում չկա:

Թիլերսոնն ուղեկցում է նախագահ Դոնալդ Թրամփին ով անդրանիկ այցով մեկնել է Մերձավոր Արևելք, որտեղից կուղեևորվի Եվրոպա:

Թիլերսոնի հայտարարությունը համընկել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի վերընտրության հետ:

Տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակից, սուննի մահմեդականություն դավանող Սաուդիան և շիա մահմեդականության կենտրոն համարվող Իրանը տարածաշրջանում անհաշտ պայքար են մղում ազդեցության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG