Ռուսաստանը խոստացել է ամեն ամիս 60 հազար տոննա ցորեն առաքել Վենեսուելա, որտեղ քաղաքական և տնտեսական երկարատև ու սուր ճգնաժամի հետևանքով պարենի սուր պակաս է առաջացել:
Այդ մասին իր պաշտոնակից Նիկոլաս Մադուրոյին հեռախոսով հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Մինչ այդ, Վենեսուելայում հազարավոր մարդիկ շարունակում են իրենց փողոցային բողոքի ելույթները՝ պահանջելով արտահերթ ընտրություններ:
Նրանք Մադուրոյին մեղադրում են հանցավորության աճի, եռանիշ սղաճի, սնունդ հայթայթելու անկարողության և տարրական ենթակառուցվածքների գործունեության խափանման համար: Զանգվածային բողոքների ընթացքում արդեն զոհվել է առնվազն 46 մարդ:
Ցորենը գրեթե անհետացել է պետական խանութներից: Վաճառքում ցորենի հայտնվելու դեպքերում էլ մարդիկ ստիպված են լինում ժամերով հերթ կանգնել: Փոխարենն այն թանկ գնով վերավաճառվում է «սև շուկայում»: