Մատչելիության հղումներ

Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին վերընտրվեց


Հասան Ռոհանին քվեարկություն է կատարում նախօրեին Իրանում կայացած նախագահական ընտրություններում, Թեհրան, 19-ը մայիսի, 2017 թ․
Հասան Ռոհանին քվեարկություն է կատարում նախօրեին Իրանում կայացած նախագահական ընտրություններում, Թեհրան, 19-ը մայիսի, 2017 թ․

Իրանի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ գործող նախագահ Հասան Ռոհանին, նախնական արդյունքներով, վերընտրվել է նախագահի պաշտոնում: Ընտրությունների առաջին իսկ փուլում հավաքելով քվեների մոտ 57 տոկոսը (23,5 միլիոն ձայն), Ռոհանին կշարունակի պաշտոնավարել ևս 4 տարի:

Ընտրություններում Իրանի գործող նախագահի հիմնական մրցակիցն էր համարվում կոշտ գծի հետևորդ՝ պահպանողական Էբրահիմ Ռաիսին, որը ստացել է քվեների մոտ 38 տոկոսը (շուրջ 15,8 միլիոն ձայն): Իրանի նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է շուրջ 73 տոկոս, ինչը բավական մոտ է 2013 թվականին արձանագրված նույն ցուցանիշին:

Փորձագետների դիտարկմամբ, Ռոհանիի վերընտրությունը որոշակիորն կնպաստի Իրան-Արևմուտք հարաբերությունների հետագա բարելավմանը: Հենց այդ հեռանկարի հետ է Իրանը կապում երկրի տնտեսական վիճակի աշխուժացման հնարավորությունը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իսկ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ ԻԻՀ նախագահի ընտրություններում տարած «համոզիչ հաղթանակի» և «բարձր ու պատասխանատու պաշտոնում վերընտրվելու» կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG