Մամուլն արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որում միջնորդներն արձանագրել էին, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին օրերի լարվածության աճը սկսվել է ադրբեջանական կողմից հրադադարը խախտելու հետևանքով: Լրատվամիջոցները շարունակում են հետևել նաև նորընտիր Ազգային ժողովի աշխատանքներին: