Մատչելիության հղումներ

Սամվել Բաբայանի կալանքի ժամկետը երկարաձգվել է


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 2 ամսով: «Իգլա»-ի գործով կալանված Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանն «Ազատությանը» հայտնեց, որ դատարանն այդ որոշումը կայացրել է մայիսի 17-ին: Փաստաբանը նաև նշեց, որ մտադիր են այս որոշումը ևս բողոքարկել վերաքննիչ ատյանում:

Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը մոտ երկու ամիս առաջ ձերբակալվել, ապա կալանավորվել էր «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Ինքը, Բաբայանը, սակայն, իրեն առաջարված մեղադրանքը չի ընդունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG