Մատչելիության հղումներ

Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը և Միքայել Մելքումյանը՝ վեցերորդ գումարման ԱԺ փոխնախագահներ


Հայաստանի վեցերորդ գումարման Ազգային ժողովի նիստը, 18-ը մայիսի, 2017թ․
Հայաստանի վեցերորդ գումարման Ազգային ժողովի նիստը, 18-ը մայիսի, 2017թ․

Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը և Միքայել Մելքումյանը այսօր ընտրվեցին վեցերորդ գումարման Ազգային ժողովի նախագահի տեղակալներ: Փակ գաղտնի քվեարկության արդյունքները հրապարակեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը:

Ըստ այդմ՝ 105 պատգամավորներից քվեարկել են 100-ը, որոնցից Շարմազանովին կողմ՝ 84-ը, դեմ՝ 13-ը, Հովհաննիսյանին կողմ՝ 73-ը, դեմ՝ 22-ը, և Մելքումյանին կողմ՝ 65-ը, դեմ՝ 29-ը:

Շարմազանովը և Հովհաննիսյանը իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության, Մելքումյանը՝ «Ծառուկյան» դաշինք» խմբակցության պատգամավորներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG