Երեկ Գերմանիայում կայացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանյուել Մակրոնի հանդիպումը։
Մերկելն ասել է, որ Եվրամիությունը դժվարին ժամանակներ է ապրում, բայց հույս է հայտնել, որ «ուժեղ Ֆրանսիան կօգնի հաղթահարել այդ դժվարությունները»։
Մերկելը նշել է, որ պատրաստ է սերտորեն համագործակցել Փարիզի հետ՝ «Եվրամիության ճանապարհային նոր քարտեզի մշակման շուրջ, որը կնպաստի միությանը՝ երկրների ավելի սերտ ինտեգրմանը»։
Մակրոնը կոչ է արել Եվրամիության բարեփոխումներով զբաղվել արդեն առաջիկա ամիսներին։