Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեն Երևանի ավագանու ընտրություններում խախտումների վերաբերյալ 10 հաղորդում է ստացել


Երեկ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում մայիսի 15-ին ժամը 11-ի դրությամբ ստացվել է 10 հաղորդում-ահազանգ։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ ստացված հաղորդումներից 8-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձերին, մեկական՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն և քվեարկության գաղտնիությունը խախտելուն:

«Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող նյութերում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: Արդյունքների մասին կտեղեկացնենք պարբերաբար», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG