Մատչելիության հղումներ

Հանրապետական կուսակցությունը հաղթանակ է տանում Երևանի ավագանու ընտրություններում


Երևանի գործող քաղաքապետ, իշխող ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը քվեարկում է մայիսի 14-ին կայացած ընտրություններում
Երևանի գործող քաղաքապետ, իշխող ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը քվեարկում է մայիսի 14-ին կայացած ընտրություններում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներով իշխող Հանրապետական կուսակցությունը հաղթել է Երևանի ավագանու ընտրություններում:

ՀՀԿ-ի օգտին ձայն է տվել 240 հազար 36 ընտրող, կամ քվեարկության մասնակիցների 71.25 տոկոսը: «Ելք» դաշինքի օգտին քվեարկել է 70 հազար 731 մարդ, կամ ընտրողների 21 տոկոսը: «Երկիր Ծիրանի» կուսակցության օգտին արձանագրվել է 26 հազար 109 քվե, կամ քվեների 7.75 տոկոսը:

Ավագանու ընտրություններին մասնակցում էր երեք քաղաքական ուժ՝ «Ելք» կուսակցությունների դաշինքը, «Երկիր Ծիրանի» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունները: Երեք ուժերի ընտրական ցուցակները գլխավորում են և, համապատասխանաբար, քաղաքապետի թեկնածուներն են Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը և Տարոն Մարգարյանը: Վերջինս գործող քաղաքապետն է, այդ պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականի նոյեմբերից:

Համաձայն Ընտրական օրենսգրքի, Երևանի ավագանու անդամների մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների թեկնածուների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են ընտրություններում կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցությունների դեպքում` 6 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում` 8 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Եթե Երևանի ավագանու ընտրությանը մասնակցում է մինչև երեք կուսակցություն, կուսակցությունների դաշինք, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են բոլոր կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG