Մատչելիության հղումներ

ՀՀԿ շտաբի միջադեպից հետո Զարուհի Փոստանջյանի դստեր մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում


Տարոն Մարգարյանի շտաբում այսօր տեղի ունեցած միջադեպից մոտ մեկ ժամ անց «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի դուստրը՝ Լիլիթ Դրամփյանը, տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց:

Ինչպես «Ազատությանը» փոխանցեցին «Երկիր Ծիրանի» կուսակցության շտաբից, Փոստանջյանի դստեր մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում:

Հիշեցնենք՝ այն բանից հետո, երբ Զարուհի Փոստանջյանը ընտրակաշառքի ցուցակների առկայության մասին ահազանգի հետքերով դստեր հետ մտել էր իշխող Հանրապետական կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի Ավան վարչական շրջանի շտաբ, նրանց նկատմամբ բռնություն էր գործադրվել նախ՝ Փոստանջյանի պնդմամբ, ՀՀԿ ներկայացուցիչների, այնուհետև՝ ոստիկանների կողմից, ովքեր «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածուին և նրա դստերը հրելով, քարշ տալով դուրս էին բերել այնտեղից, իսկ այնուհետև կարճ ժամանակով բերման ենթարկել Լիլիթ Դրամփյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG