Մատչելիության հղումներ

Տարոն Մարգարյանը քվեարկեց «հանուն Երևանի»


Երևանի գործող քաղաքապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը քվեարկեց Ավանի 1/19 ընտրատեղամասում` «հանուն Երևանի»։

Քվեարկությունից հետո Մարգարյանը պատասխանեց լրագրողների հարցերին։

Դիտարկումներին, թե արդեն ընտրախախտումների, ընտրակաշառքների մասին ահազանգեր կան, տեսել են, թե ինչ է կատարվում ՀՀԿ շտաբում, լրագրողների գործունեություն էին խոչընդոտում, նա այսպես արձագանքեց. - «Ես այդ կարծիքին չեմ, եթե նման բաներ կան, թող դիմեն իրավապահներին»։

«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ խուսափեց այլ թեկնածուների հետ հեռուստաբանավեճից, Մարգարյանը պատասխանեց, որ բանավեճից չի խուսափել, ուղղակի նախընտրել է բնակչության հետ հանդիպումների ժամանակ ներկայացնել իր ծրագրերը։

Մանրամասները տե՛ս՝ այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG