Մատչելիության հղումներ

Կարեն Կարապետյանը քվեարկեց «հանուն լավ Երևանի»


Վարչապետ Կարեն Կարապետյանը քվեարկեց թիվ 4/53 ընտրատեղամասում։

Քվեարկությունից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, Կարապետյանն ասաց, որ քվեարկեց «հանուն լավ Երևանի»։

«Ազատության» դիտարկմանը, թե ընդդիմադիր «Ելք» դաշինքը կրկին ընտրակաշառքի մասին է բարձրաձայնում, և հարցին՝ այդ երևույթը ինչո՞ւ չի վերանում, վարչապետը պատասխանեց. - «Կարծում եմ՝ տարեցտարի մեր ընտրություններն, իմ կարծիքով, ավելի արդար են և ավելի թափանցիկ։ Բոլոր ընտրությունների ժամանակ որոշակի նման դեպքեր լինում են, բայց մենք վստա՞հ ենք, որ դա ընտրակաշառք է, իրավապահ մարմինները դրանով զբաղվում են, մենք մի նյութով, մի թղթով միանգամից եզրակացություն ենք անում։ Մենք ուզում ենք չէ՞ օրենքի երկիր դառնանք, եկեք սպասենք, տեսնենք իրավապահներն ինչ կասեն»։

Մանրամասները տե՛ս՝ այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG