Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, արձագանքելով «Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարությանը՝ 9/46 ընտրատեղամասում ոստիկանների կողմից չհրկիզվող պահարանի տեղափոխման մասին, հայտնում է, որ ոստիկանները տեղաշարժել են մեկ այլ՝ ընտրական գործընթացի հետ որևէ առնչություն չունեցող պահարան:
«Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը երեկ հայտարարություն է տարածել, թե 9/46 ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանները տեղաշարժել են Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների չհրկիզվող պահարանը: Ստուգմամբ պարզվել է, որ ոստիկանները տեղաշարժել են մեկ այլ՝ ընտրական գործընթացի հետ որևէ առնչություն չունեցող պահարան: Այս իրողությունը հաստատել է նաև ընտրությունների մասնակից «Ելք» դաշինքի ներկայացուցիչը», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Ահարոնյանը՝ կոչ անելով Երևանի ավագանու ընտրություններում ներգրավված բոլոր քաղաքական ուժերի, հասարակական և դիտորդական կազմակրպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ձեռնպահ մնալ անստույգ, առավել ևս շինծու տեղեկություններով հանրությանը թյուրիմացության մեջ գցելու գործելակերպից: