«Ելք» դաշինքը տեղեկացնում է, որ դիմել է Վարչական դատարան՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա որոշումը անվավեր համարելու և Երևանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակի գրանցման ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ։
«Հայտնում ենք, որ դատարանը դիմումը քննելու է մինչև մայիսի 13-ը ժամը 00։00-ն», - ասված է «Ելք»-ի մամուլի հետ կապերի բաժնի հաղորդագրությունում: