Այսօր Թուրքիայում խոշոր ավտովթարի հետևանքով զոհվածների թիվը աճել է՝ հասնելով 23-ի, նրանց մեծ մասը կանայք և երեխաներ են: Վիրավորածներից 8-ի վիճակը ծանր է:
Միջադեպը տեղի է ունեցել Մուղլա նահանգում: Իզմիրից Մարմարիս ներքին տուրիզմի երթուղով զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը ոլորապտույտ ճանապարհին կորցրել է կառավարումը:
Ավտոբուսում արտասահմանցիներ չեն եղել, հայտնել են տեղի պաշտոնյաները:
Չինաստանում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին: