Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմ ստանալով Ուկրաինան վերջնականապես ապահարզան ձևակերպեց Ռուսաստանի հետ։ Այս մասին ուկրաինացի նախագահը հայտարարել է 1+1 հեռուստաընկերության եթերում։
«Խոսքը ոչ միայն առանց վիզայի սահմանը հատելու մասին է, այլ Ուկրաինայի՝ իր պատմական տեղին վերադառնալու՝ եվրոպական երկրների կազմ վերադառնալու մասին է», - շեշտել է Պորոշենկոն։
Եվրամիության խորհուրդը հինգշաբթի օրը հաստատեց Ուկրաինայի համար ազատ վիզային ռեժիմը։
Կենսաչափական անձնագիր ունեցող Ուկրաինայի քաղաքացիներին հնարավորություն կտրվի առավելագույնը 90 օրով մտնել Շենգենյան գոտու տարածք` առանց Կիևում գտնվող եվրոպական դեսպանություններից մուտքի վիզա ստանալու: